20-ամյա երիտասարդը շահել է Mega Millions-ի 451 մլն դոլարանոց ջեքփոթը
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակիչ Շեյն Միսլերը հանրահայտ Mega Millions վիճակախաղով շահել է 451 մլն դոլարանոց ջեքփոթը, հայտնում է bbc.com-ը՝ մանրամասնելով, որ սա վիճակախաղի պատմության մեջ 4-րդ խոշորագույն շահումն է:
Հայտնի է, որ 20-ամյա երիտասարդը ցանկացել է միանգամից ստանալ 282 մլն դոլար՝ հրաժարվելով ամբողջական գումարն ավելի երկար ժամանակի ընթացքում ստանալու տարբերակից:
Հաջողակ երիտասարդի խոսքով՝ վիճակահանության օրը ինքը կանխազգում էր, որ կարող է հաղթել. արդյունքում բոլոր 5 թվերը համընկել են նրա տոմսի վրա նշված թվերի հետ:
«Ես ընդամենը 20 տարեկան եմ, բայց մտադիր եմ գումարն օգտագործել բազմաթիվ ծրագրերս կյանքի կոչելու համար: Կօգնեմ ընտանիքիս, ինչպես նաև որոշ պիտանի բաներ կանեմ մարդկության համար»,-նշել է նորաթուխ միլիոնատերը: