«Մանչեսթեր Սիթին» պատրաստ չէ բավարարել «Արսենալի» պահանջները
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ չէ բավարարել «Արսենալի» ֆինանսական պահանջները չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի վերաբերյալ,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները չիլիացու համար պահանջում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ, ևս 5 միլիոն՝ գործակալին: «Զինագործները» չեն ցանկանում վճարել 20 միլիոնից ավելի՝ հաշվի առնելով, որ ամռանը կարող է Սանչեսին ձեռք բերել անվճար:
Հիշեցնենք, որ Ալեքսիսի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: