Հրվ. Կորեայի ֆիթնես կենտրոններից մեկում հրդեհի հետևանքով մահացել է 20 մարդ (լուսանկարներ)
Հարավային Կորեայի Չեչխոն քաղաքի ֆիթնես կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ այրվածքներ է ստացել և ծխի պատճառով տուժել 24 մարդ:
Ավելի վաղ «Ռոնհապ» գործակալությունը հաղորդել է, որ հրդեհը սկսվել է Չեչխոնի կենտրոնում տեղակայված 8-հարկանի շենքի ավտոտնակում գտնվող ավտոմեքենայի հրդեհման հետևանքով: Հրդեհի զոհ են դարձել ավտոտնակի վերևում՝ ֆիթնես կենտրոնի երկրորդ հարկում գտնվող շոգեբաղնիքի այցելուները:
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ մեքենա և 50 մարդ: