Կատալոնիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Կատալոնիայում դեկտեմբերի 21-ին մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտնում է korrespondent.net-ը:
Ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները բաժանվել են 2 հիմնական ճամբարի՝ Կատալոնիայի անկախությանն ու Իսպանիայի տարածքային ամբողջականությանը կողմնակից քաղաքական ուժերի:
Նշվում է, որ ընտրելու իրավունք ունի 5.5 մլն քաղաքացի: Դիտորդներն ակնկալում են, որ ընտրողների թիվը կգերազանցի 80%-ը:
Ընտրությունների նախօրեին Կատալոնիայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը մոտ 15.000 ոստիկան է ուղարկել ինքնավար շրջան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կայացել է Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեն, որի արդյունքերի համաձայն՝ բնակչության մեծ մասը կողմ է արտահայտվել Իսպանիայի կազմից դուրս գալուն: