Կուբայի քաղաքացիներին խոստացել են Հայաստանի տարածքով տեղափոխել ԱՄՆ և խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կուբացիներից մշտական բնակության նպատակով Հայաստանի տարածքով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանց շրջանակը. երկու անձի առաջադրվել է մեղադրանք, ևս մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում: