«Ռուսական հետքի» գործով հետաքննությունից հեռացված քննիչը Թրամփին idiot է անվանել
Այս մասին հայտնի է դարձել էլեկտրոնային նամակագրությունից, որը հայտնաբերել են ամերիկյան լրատվամիջոցները և փոխանցել Կոնգրեսին։
Փիթեր Ստրզոկը նախկին բարձրաստիճան քննիչ է: Նա հեռացվել է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործը հետաքննող խմբից այս տարվա ամռանը։
Նա Թրամփին idiot է անվանել 2015 թվականի օգոստոսին՝ գործընկերուհի Լիզա Փեյջին ուղղված պատասխան էլեկտրոնային հաղորդագրությունում։
Մեկ այլ պատասխանում Ստրզոկը Թրամփին awful անվանել։ Այս մանրամասները բացահայտվելուց հետո հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերը հեռացրել է Ստրզոկին հետաքննությունից։
Մյուլերն ավելի վաղ աշխատանքից հեռացրել էր նաև Լիզա Փեյջին։ Հանրապետականները Կոնգրեսում Հետաքննությունների դաշնային բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրությունը մեջբերում էին որպես Թրամփի հարցում Մյուլերի հետաքննող խմբի կողմնակալության ապացույց։