Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Ես հավատում եմ , որ լինելու է հեղափոխություն. Զ.Փոստանջյան (տեսանյութ)

Ինչպես է ընդունվել համահայկական ընդվզման շարժման գաղափարը ԱՄՆ-ում և Մոսկվայում, որոնք են լինելու շարժման հետագա անելիքները, սպասել Հայաստանում հեղափոխական տրամադրություններ թե ոչ, այս և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է շարժումը նախաձեռնած, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:

-Տիկի՛ն Փոստանջյան համահայկական ընդվզման շարժումը, ինչպես նշել էիք, տարածելու եք  նաև Սփյուռքում: Նոր եք վերադարձել ԱՄՆ-ից, եղել եք նաև ՌԴ-ում: Ինչպե՞ս ընդունվեց այնտեղ ձեր նախաձեռնած շարժման գաղափարը, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:

-Կարող ենք ասել, որ նախաձեռնությունը ընդունվեց բավականին ջերմ և ողջունվեց մեր սփյուռքահայերի կողմից: Սփյուռքահայերն ովքեր են, այն մարդիկ, ովքեր ստիպված էին 1915 թվականից հետո լքել Հայաստանը, թե այն մարդիկ, ովքեր այս 25 տարիների ընթացքում են լքել Հայաստանը: Սփյուռքահայության երկու հատվածներն էլ ողջունեցին մեր նախաձեռնությունը և ասացին, որ անհրաժեշտ է կյանքի կոչել, և այս ուղղությամբ մենք աշխատանքները պետք է շարունակվեն մեր սփյուռքի այլ օջախներում ևս, որովհետև պետք է ներգրավենք նաև Եվրոպան, Միջին Արևելքը: Մենք ունենք նաև Ավստրալիայում բավականին մեծ ներկայացվածություն: Մենք ներառելու ենք աշխարհի բոլոր հատվածներում գտնվող մեր համայնքները: Բայց ամենակարևորը իհարկե, որպեսզի շարժումը այդ թափը հավաքի հենց բուն մեր պատմական հայրենիքում, և մեր իրավունքների պահանջի վերականագնումը տեղի ունենա հենց Հայաստանում և այդ պահանջը արձագանքը ունենա նաև սփյուռքում ու սփյուռքը մեզ թիկունք կանգնի: Մեր հիմնական նախաձեռնության նպատակը հետևյալն է, որ սփյուռքահայությունը մեզ հետ միասին պահանջեն իրավունքների վերականգնում՝ քաղաքական մանդատի վերականգնում պատմական հայրենիքում, մեր պատմական հայրենիքում ստեղծված պետականությունում, որպեսզի մենք բոլորս կարողանանք մասնակցել քաղաքական որոշումների ընդունմանը:

- Ձեր այս նոր քաղաքական պլատֆորմի առանձնահատկությունը ո՞րն եք համարում, և արդյոք զգացել եք` Հայաստանից դուրս գտնվող մարդկանց մոտ մեր ներքաղաքական ներքաղաքական կյանքին միջամտելու հետաքրքրությունը կա՞: Դուք նշել էիք նաև, որ նրանց ընտրելու և ընտրվելու իրավունք է պետք տալ:

-Հիմա Հայաստանում, ըստ էության, մեր ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանափակված է: Եթե նայում ենք այս վերջին՝ այսպես կոչված ընտրություններին՝ապրիլի 2-ի, ապա մենք տեսնում ենք, որ մեր ընտրական իրավունքը սահմանափակված է, որովհետև այդ ռեյտինգային հասկացությունը քրեաօլիգարխիկ համակարգի գործունեություն է, որի միջոցով ձևավորվել է  այս ապօրինի խորհրդարանը և մեր ազգի լավագույն հատվածը, սերուցքը, որը պետք է կազմի քաղաքական վերնախավը, ընտրական պրոցեսներին և, ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացների մասնակցություն չի ցուցաբերել: Չի կարողացել ցուցաբերել, որովհետև եղել են հիմնականում իրավական արգելքներ, որոնք բերել են այսպիսի իրավիճակի: Դեռ հենց սկզբից մեր անկախության արգելվեց, որ սփյուռքահայությունը հնարավորություն չի ունենա մասնակցելու քաղաքական կյանքին: Երկքաղաքացիությունն արգելվեց, հետագայում, երբ այդ արգելքը հանվեց, մտցվեց մեկ այլ արգելք, որը սահմանափակում է սփյուռքահայերի մասնակցությունը այն պարագայում, երբ նրանք գտնվում են ՀՀ-ից դուրս: Հիմա մենք ունենք ՀՀ-ից դուրս շուրջ 90 տոկոս հայ ազգի ներկայացուցիչներ, որոնցից մի քանի միլիոնը ունի ՀՀ քաղաքացիություն, բայց ներկայացված չէ ՀՀ խորհրդարանում և Կառավարությունում, այսինքն` չի մասնակցում քաղաքական որոշումների կայացմանը, այստեղ է խնդիրը հիմնականում, իսկ այն մարդիկ, ովքեր գտնվում են Հայաստանում, նրանցից մեկ միլիոնը գտնվում է աղքատության մեջ, հետևաբար նրանք խոցելի են, նրանցից շատերը գտնվում են պետական ծառայության մեջ, որի միջոցով նրանք նույնպես դառնում են խոցելի, քանի որ այսօրվա այս ապօրինի, ավտորիտար համակարգը նրանց ճնշում է և նրանք չեն կարողանում իրենց կամարտահայտությունը իրականացնեն և ազատ չեն դրա մեջ:

-Դուք ասել եք, որ ընդվզման օրը կորոշի հենց հանրությունը և ինքը պետք  է ժամադրի: Չե՞ք կարծում, որ այսօր հիասթափության զգացումն ավելի խորն է  քաղաքացիների շրջանում գոնե Հայաստանում, քան պայքարելու, փողոց դուրս գալու ցանկությունը:

-Ես կարծում եմ, որ փողոցային պայքարի ցանկության մասին և ընդհանրապես պայքարի ցանկության մասին մեր ազգը բազմիցս ապացուցել է: Այնպես չէ, մենք այն ազգն ենք, որը չի ցանկանում պայքարել: Ուղղակի քաղաքական պայքարը բավականին բարդ պայքար է, և այստեղ պետք է լինեն նաև հմուտ նախաձեռնողներ, որպեսզի այդ պայքարն ունենա հաջողություն: Հիմա մեր գործառույթի մեջ է մտնում նախապատրաստել հանրությանը, որ պայքարը տանի հմուտ կերպով, որպեսզի ունենա հաջողություն և մենք պայքարը տանում ենք ոչ թե հետընտրական պրոցեսի վերաբերյալ, այլ մենք պայքարը տանում ենք գաղափարական հենքի վրա: Ասում ենք, որ ունենք սկզբունքներ և գաղափարախոսություն, ծրագիր, մեր հանրությանն առաջարկում ենք այդ ծրագիրն ու գաղափարախոսությունը, և ցույց ենք տալիս այն ճանապարհը, որով մեր հանրությունը պետք է գնա: Ինչ ենք մենք պատկերացնում. այս տնտեսական պայմաններում մենք չենք կարող շարունակել, և եթե մենք այս պայմանների մեջ նորից փնտրելու ենք լուծում, ապա լուծում չի լինելու: Մենք առաջարկում ենք այլ ծրագիր: Ծրագիրը պետք է ներառի ողջ հայության ներուժը, բայց հայության ներուժը մենք կարող ենք օգտագործել, երբ այդ հայությունը ունենում է  քաղաքական իրավունքներ:

-Տիկի՛ն Փոստանջյան, վերջին օրերին ՀՀԿ պատգամավորները մտքեր արտահայտեցին Հայաստանում աղքատության մասին, նշեցին, որ թանկացումներն աղքատներին չեն խանգարում, նրանք առևտուր, միևնույն է, չեն անում, կամ միայն կարտոֆիլ են ուտում:  «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները այդ պատգամավորների հրաժարականի պահանջը ներկայացրին, բողոքի ցույց արեցին ՀՀԿ գրասենյակի դիմաց: Միայն այսքանո՞վ եք բավարարվելու:

-Մի շտկում մտցնեմ, մենք հրաժարական չենք պահանջել: Մենք, ընդհանուր առմամբ, չենք ճանաչում այդ մարդկանց, խորհրդարանը որպես օրինական մարմին: Հետևաբար, հրաժարականը պահանջում  են այն մարմնից, որտեղ կա օրինական ներկայացուցիչ,  այսինքն` այն անձանցից, ով այդտեղ ներգրավված է օրինական կարգով: Մենք, ընդհանուր առմամբ, մերժում ենք Հանրապետական կուսակցության գործունեությունը, քաղաքական և իրավական ընթացակարգով, հետևաբար երբ որ այս ակցիան կազմակերպում էինք մենք նաև ժողովրդի պատասխանն էինք տրամադրում այդ կուսակցության ներկայացուցիչներին և ղեկավարին, որ այսպիսի արտահայտություններ չի կարելի։ Ուղղակի պետության գործառույթն է,  երբ առաջին սպառման ապրանքները թանկանում են, իսկ կարագը և միսը այդ ապրանքների մեջ են մտնում և մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ է, ապա պետության և Կառավարության ուղղակի պարտավորությունն է ինդեքսավորել,  բարձրացնել թոշակները և աշխատավարձները: Այս գռեհիկ և քրեաօլիգարխիկ ներկայացուցիչները այնպիսի ցինիզմի են հասել, որ ասում են մենք չենք բարձրացնելու, քանի որ դուք այդ մթերքները չեք օգտագործում, դա ուղղակի ձեր պարտականությունն է, երբ դուք դա չեք կատարում դուք խախտում եք նաև քրեական օրենսգիրքը: Այսպիսի հայտարարությունները արգելված են ՀՀ քրեական օրենսգրքով, մարդուն չի կարելի խտրական վերաբերմունքի արժանացնել իր սոցիալական դիրքի պատճառով: Տվյալ պարագայում, եթե մարդիկ աղքատ են, սոցիալապես անապահով են, հատկապես այդ առաջին սպառման ապրանքները նրանց համար պետք է լինեն մատչելի, և դրան ուղղված պետք է կատարվեն գործառույթներ, կենսաթոշակի և աշխատավարձի բարձրացում, մինչդեռ այս մարդիկ խուսափում են դա անել:

-Տիկի՛ն Փոստանջյան եկող տարվա բյուջեով էլ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ, զուգահեռ թանկացումները շարունակվում են: Հնարավո՞ր է, որ սոցիալական դժգոհությունը համահայկական շարժման ընդվզման գործիք դառնա կամ իրացվի ձեր կողմից որպես պայքարի շարժառիթ:

-Ոչ միայն հնարավոր է, այլ դա հիմքերից մեկն է, իհարկե մենք ժողովրդին այդ ուղղությամբ նույնպես նախապատրաստելու ենք: Ժողովրդի իրավունքն է պահանջել, որ իր թոշակը կամ աշխատավարձը բարձրանա, և այդ իրավունքն ամրագրված է նաև սոցիալական խարտիայով, այն փաստաթղթերով, որին միացել ենք որպես պետություն: Եթե այս մարդիկ իրենց ներկայացնում են որպես պետական այրեր, ապա պարտավոր են գործել պետական այրերի ստանձնած պարտավորությունների շրջանակում, մինչդեռ այս մարդիկ ոչ միայն հրապարակավ ասում են, որ մենք չենք կարող այդ պարտականությունները կատարել,  դեռ ավելին՝ ծաղրում են մարդկանց սոցիալապես ծանր վիճակը:

- Հայաստանում քաղաքական գործընթացները, գոնե ապրիլի 2-ի ընտրություններից հետո կարծես մարած են, այս օրերին  «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին Կիևում նորից հեղափոխական մթնոլորտ ստեղծեց: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտնել էր, որ հայ քաղաքական գործիչները չափազանց հաշվենկատ, պրագմատիկ են, խենթություն չունեն, առանց որի հնարավոր չէ հեղափոխություն անել:  Դուք ունե՞ք նման խենթություն:

-Իհարկե, պետք է լինեն ժամանակակից մոտեցումներ, լուծումներ, որը չի ենթադրում ավտորիտարիզմ, ենթադրում է ստեղծագործ միտք, և այո, նաև խենթություն:  Քաղաքական գործիչը պետք է լինի, իհարկե, նաև զգացմունքային, ամեն ինչ անի կրքով, բայց դրա հետ մեկտեղ պետք է ունենա նաև սառը շրջահայացություն: Սա է քաղաքական գործչի լավագույն բնորոշումը, որը, կարծում եմ, այս պահին մեր քաղաքական գործիչներին ինչ-որ չափով պակասում է: Իհարկե, պետք լինես նաև խենթ, պետք  հավատաս, որ մենք ապրելու ենք հեղափոխություն և ես դրան հավատում եմ: Երբ մենք ապրիլյան պատերազմի օրերին համախմբվեցինք, տարբեր աշխարհամասերից եկան Հայաստան, որպեսզի զինվորագրվեն և դա արվեց առանց պաշտոնական կոչի, ժողովուրդը ինքնակազմակերպվեց, ինքը գիտակցում էր, որ թշնամու դեմը պետք է կանգնի: Հիմա ամենակարևոր խնդիրն այն է, որ մենք պետք է հասկանանք, թե ով է ներքին թշնամին և այդ ձևակերպումը տալով և ցույց տալով հանրությանը, որ ավելի բարդ խնդրի առաջ ենք կանգնած, ունենք ներքին թշնամի, որ ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամին, իհարկե, հանրությունը ինքնակազմակերպվելու  է։ Ես դրան հավատում եմ:




Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net