ԱՄՆ-ում գողին վախեցրել է «պայթող» ծանրոցը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքի բնակչին հաջողվել է ինքնաշեն «պայթող» ծանրոցի միջոցով վախեցնել և իր տնից հեռու քշել գողին: Նկարահանող սարքերի միջոցով արձանագրված տեսանյութը հրապարակվել է You Tube-ի Viral Hog ալիքում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է տղամարդը մոտենում տանը և կարծելով, որ արկղի մեջ արժեքավոր ծանրոց է, փորձում բարձրացնել այն: Սակայն արկղը բարձրացնելուց հետո դրա կափարիչն ընկել է և պայթյունի ձայն է լսվել։
Արդյունքում երիտասարդը վախեցել է և փախուստի դիմել՝ վազելու ընթացքում ընկնելով ցեխի մեջ: