ԱՄՆ-ն հույս ունի նավթի արդյունահանման ծավալներով առաջ անցնել Սաուդյան Արաբիայից
ԱՄՆ-ն նախատեսում է 2018-ի աշնանը նավթի արդյունահանման ծավալներով շրջանցել Սաուդյան Արաբիային, իսկ թագավորության արդյունահանման ներկա ծավալների պահպանման դեպքում դա կարող է ավելի շուտ տեղի ունենալ՝ հաջորդ տարվա մայիսին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին վկայում են ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության կանխատեսումները:
Վարչության կանխատեսումների համաձայն՝ 2018-ի սեպտեմբերին նավթի արդյունահանումը ԱՄՆ-ում կկազմի օրական 10.08 մլն բարել և մինչև տարեվերջ կհասնի օրական մինչև 10.34 մլն բարելի:
Սաուդյան Արաբիայի համար նավթի արդյունահանման ծավալը ողջ 2018 թվականին ՕՊԵԿ-ի (նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) որոշման համաձայն սահմանվել է օրական10.058 մլն բարելի չափով: Այսպիսով, եթե ՕՊԵԿ-ի համաձայնագիրը չփոփոխվի, ԱՄՆ կարող է առաջ անցնել Սաուդյան թագավորությունից արդեն սեպտեմբերին: