Ռուսաստանը Սիրիայում ամբողջական ռազմածովային բազա կստեղծի
Սիրիական Տարտուսի մարզում լիարժեք ռուսական ռազմածովային բազա կստեղծվի: Интерфакс-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար, ծովակալ Վիկտոր Կրավչենկոն:
Նրա խոսքով՝ դա կամրապնդի ռուսական նավատորմի մարտական հնարավորությունները Միջերկրական ծովում, և ընդhանուր առմամբ՝ Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում: Նա նշել է, որ նախկինում Տարտուսում նյութա-տեխնիկական ապահովման կետ է եղել:
«Բազան նախատեսում է պատշաճ տարածք զբաղեցնել, ինչպես նաև ներառել պաշտպանության և հսկողության բոլոր տեսակները, նավերի առկայությունից մինչև առաջին կարգի հածանավեր»,- ասել է Կրավչենկոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Պետդումայի քննարկմանն է ներկայացրել ՌԴ-ի և Սիրիայի միջև համաձայնագիրը Տարտուսի նավահանգստում ՌԴ ռազմածովային ուժերի նյութա-տեխնիկական ապահովման կետի տարածքի ընդլայնման մասին: