Ալաշկերտը երկկողմ համաձայնությամբ խզել է 5 ֆուտբոլիստների հետ պայմանագրերը
Նոր տարում «Ալաշկերտում» ելույթները չեն շարունակի 5 ֆուտբոլիստներ:
Երևանյան ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը պաշտոնական կայքին հայտնել է, որ երկկողմ համաձայնությամբ պայմանագրերը խզվել են Կարեն Մուրադյանի, Զավեն Բադոյանի, Դարկո Տոֆիլսոսկու, Նորայր Ասլանյանի և Լեսթեր Պելտիերի հետ:
Նավոյանը հավելել է. «Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում ենք համալրվել բարձրակարգ ֆուտբոլիստներով և ուժեղացնել բոլոր խաղային դիրքերը: Հնարավոր է, որ ֆուտբոլիստներ հրավիրենք նաև Բրազիլիայից»: