Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Եթե կառավարությունը ցանկանում է աղքատության տոկոսային կրճատում, ապա երկնիշ տնտեսական աճ է հարկավոր. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Եթե կառավարությունը ցանկանում է ունենալ աղքատության տոկոսային կրճատում, ապա մենք պետք մոտենանք երկնիշ տնտեսական աճին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ կա երկու ուղղություն՝ կա՛մ պետք է առկա պետական բյուջեի միջոցների ավելի մեծ մասը տրամադրել սոցիալական ոլորտին, որ աղքատությունը կտրուկ նվազման թիվ գրանցվի, կա՛մ բյուջեի միջոցները պետք է դնել կապիտալ ծախսերի ու բյուջեի զարգացման մեջ՝ հետագայի համար։

- Պարո՛ն Վարդանյան, Հայաստանում աղքատության ցուցանիշը 29.4 տոկոս է, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ 0.4 տոկոսային կետով է պակասել: Ի՞նչ է մտածում այս առիթով իշխանությունը, սա անհանգստացնող ցուցանիշ չէ՞ երկրի համար:

- Շատ ավելի լուրջ անհանգստացնող ցուցանիշ էր այն ժամանակ, երբ երկրում աղքատության ցուցանիշը 54-56 տոկոս էր, թեպետ այս նվազումն էլ շատ չնչին է ու չի կարող գոհացուցիչ լինել: Բայց կա երկու ուղղություն՝ կա՛մ առկա պետական բյուջեի միջոցների ավելի մեծ մասը տրամադրենք սոցիալական ոլորտի խնդիրների կարգավորմանը, որ թիվ ունենանք, թե աղքատությունը կտրուկ նվազել է, կա՛մ բյուջեի միջոցները պետք է դնել կապիտալ ծախսերի ու բյուջեի զարգացման մեջ՝ ապահովելու հավելյալ արժեքի ստեղծում, որպեսզի հետագա տարիներին սոցիալական բարդ այս խնդիրներին իսկապես կարողանանք արմատական լուծում տալ: Կառավարության գործունեության ծրագիրը, եթե նայենք, ապա կտեսնենք, որ խնդիր է դրված մինչև 2022 թվականը 12 կետով նվազեցնել աղքատության ցուցանիշը: Հույս ունեմ՝ այն քայլերը, որ այսօր կատարվում են տնտեսությունը զարգացնելու առումով, իրենց արդյունքները կտան, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում կկարողանանք զբաղվել աղքատության հաղթահարման խնդրով:

- Իշխանության Ձեր գործընկերներն ասում են, որ աղքատության հաղթահարման հիմնական նախադրյալներից է կայուն տնտեսական աճն ու աշխատատեղեր բացելը: 2018 թ.-ի բյուջեին նայելով՝ կունենա՞նք այն տնտեսական աճը, որը աղքատությունը կհաղթահարի գոնե 1 տոկոսով, որովհետև գործազրկության մակարդակի կրճատման մեջ էլ ՀՀ-ում լուրջ հաջողություններ չկան:

- Իհարկե, զբաղվածությունը կարևորագույն ցուցանիշ է, բայց եկեք աղքատության ցուցանիշին նայենք երկրորդ ասպեկտով: Ցավոք, մեր հիմնական խնդիրներից մեկը իրական հաշվառում, այդ թվում նաև եկամուտների հաշվառում չունենալն է: Մենք ունենք գնահատականներ, որ աղքատության ցուցանիշը, իրականում, ավելի բարձր է, բայց նաև գնահատականներ ունենք, որ այդ ցուցանիշի մեջ խառը տվյալներ կան: Մենք ունենք թաքնված զբաղվածություն, այսինքն, երբ մարդն աշխատում է, բայց այդ աշխատանքը գրանցված չէ: Մենք ունենք աշխատավարձերի 2 սխեմա՝ բաց և սև, և դարձյալ քաղաքացիների իրական եկամուտը չի երևում: Մենք ունենք տրանսֆերտներ, որը դարձյալ չի երևում աղքատության ցուցանիշներում: Այո՛, այն թիվը, որ մենք պաշտոնապես ունենք, սարսափելի մեծ է, բայց համոզված եմ, որ այն ուղղությունը, որը որդեգրել է կառավարությունը, կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, իսկ դրա նշանները կան մի շարք ոլորտներում, ինչպես նաև աշխատավարձերի իրական հաշվառման դաշտ բերելուն: Այս պարագայում, կարծում եմ՝ 1-2 տարի հետո կունենանք այլ պատկեր:

- Չե՞ք կարծում, որ առկա գնաճն այս աղքատությունն ավելի կխորացնի, քանի որ հասարակության համար նոր սոցիալական խնդիրներ կստեղծի: Այսօր շատերը խոսում են նաև սոցիալական բունտի հնարավորության մասին, քանի որ գնաճն ու աղքատությունը խառնվել են իրար:

- Մի բան կարող եմ երաշխավորել, որ թանկացումներն ազդում են հասարակության բոլոր շերտերի վրա, սա ակնհայտ է, ու այստեղ կառավարությունն անելիք ունի: Բայց մեր՝ Հայաստանի ժողովրդի պարագայում սոցիալական բունտ ինքնին չի եղել ու չի լինի:

- Ինչո՞ւ չի եղել ու չի լինելու, որովհետև արտագաղթո՞վ են արտահայտում իրենց սոցիալական դժգոհությունը:

- Եկեք նայենք նաև արտագաղթի ցուցանիշները մի քանի տարիների հարաբերակցությամբ: Կտեսնենք, որ իսկապես տարբերություն դրական առումով կա: Եթե 3-4 տարի առաջ 39-40 հազար էր արտագաղթը կազմում, այդ թվերն այսօր նվազել են: ՀՀ-ում հնարավոր են հասարակական մեծ ցնցումներ միայն այն ժամանակ, երբ սոցիալական հարցերը համադրվում են ազգային, պետական կարևորագույն խնդիրների հետ: Կարծում եմ՝ հատկապես գների զարգացման առումով անելիք կա, մենաշնորհների զսպման առումով անելիքներ շատ կան, բայց սոցիալական բունտի իրական պատճառ կամ հիմքեր չեմ տեսնում:

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ պետության, տնտեսության զարգացման այս տեմպը Ձեզ բավարարում է:

- Ոչ, չենք կարող: Մենք բազմիցս ասել ենք, որ վերցված ուղղությունը ճիշտ է, Կառավարության վարած քաղաքականությունը ճիշտ է, բայց տեմպերը բավարար չեն: Մենք հույս ունենք, որ արմատական, որակական փոփոխությունը, բարեփոխումները, որոնք կատարվում են, բերելու են նաև էական տարբերության: Հիմա 2017 թ.-ն կամփոփենք ու կտեսնեք, որ տնտեսական աճի ավելի բարձր մակարդակ ունենք, քան նախատեսվում էր: Եթե նայենք նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշի հետ համեմատ, ապա կտեսնենք առաջընթաց: Սակայն, այո՛, համաձայն եմ, որ եթե ուզում են աղքատությունը նաև տոկոսային կրճատում ունենա, ապա մենք պետք է մոտենանք երկնիշ տնտեսական աճին, սակայն կարծում եմ, որ առաջիկա տարիների խնդիր է:


Մանրամասները՝ տեսանյութում:



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net