Հավերժական երիտասարդություն. 50-ամյա Պամելա Անդերսոնը նկարահանվել է ներքնազգեստի գովազդում (լուսանկարներ)
Մոդել և դերասանուհի Պամելա Անդերսոնը հայտնի է դարձել և հսկայական գումարներ վաստակել ոչ միայն տաղանդի, այլ նաև գեղեցիկ և հիշվող արտաքինի շնորհիվ. 50-ամյա Անդերսոնի խնամված դեմքը և սլացիկ կազմվածքը մինչ օրս գրավում են բոլորի ուշադրությունը:
Big Picture-ը գրում է, որ Անդերսոնը նկարահանվել է Coco de Mer բրենդի ներքնազգեստի նոր հավաքածուի գովազդային ֆոտոսեսիայի համար: Pamela Loves կոչվող հավաքածուի ներքնազգեստը, որը Պամելան ստեղծել է բրիտանական բրենդի հետ, ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը:
Նշվում է, որ լուսանկարների հեղինակը նորաձևության լուսանկարիչ Ջոն Ռանկինն է: Գովազդային արշավի թեման 1960-ականների փին ափ ոճի ժամանակակից մեկնաբանումն է: