Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես ռուս զինծառայողը թույլ չի տվել Ասադին քայլել Պուտինի հետևից (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես ռուս զինծառայողը թույլ չի տալիս Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին քայլել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետևից:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, տեսանյութն արվել է Սիրիայի Լաթաքիա նահանգում ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազա Պուտինի այցի ժամանակ:
Ֆիքսված կադրերում երևում է, որ Ասադն արագ քայլում է Պուտինի հետևից՝ ցանկանալով հասնել նրան, սակայն ճանապարհին նրան կանգնեցնում է մի զինծառայող ու ձեռքի շարժումով հասկացնում, որ Ասադը պետք է կանգ առնի: Երևում է նաև, որ Սիրիայի նախագահը սկզբում կարծելով, թե զինծառայողը ցանկանում է ողջունել իրեն, առաջ է տանում ձեռքը:
Հիշեցնենք, որ Ասադի հետ հանդիպումից հետո Պուտինը հայտարարել էր ռուսական զորքերը մասամբ Սիրիայի տարածքից դուրս բերելու որոշման մասին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: