Դիմիտրովի հարվածը լավագույնն է ճանաչվել 2017թվականի Masters-1000 մրցաշարերում (տեսանյութ)
ATP-ի պաշտոնական կայքն ամփոփել է 2017 թվականի «Masters-1000» մրցաշարերի լավագույն հարվածի քվեարկությունը:
Լավագույնն է ճանաչվել բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի հարվածը ճապոնացի Յուիտի Սուգիտայի հետ Ցինցինատիում կայացած մրցաշարում:
Այդ պահի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 33%-ը:
Երկրորդ տեղում հայտնվել է ուրուգվայցի Պաբլո Կուեվասի հարվածը գերմանացի Ալեքսանդր Զվերևի հետ Մադրիդում կայացած խաղում (13%):
Ձայների 12%-ը ստացել է Դիմիտրովի և իսպանացի Ռաֆայել Նադալի միջև Շանհայում կայացած խաղը, ինչպես նաև արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյի մասնակցությամբ դրվագը (Ինդիան-Ուելս):