Գերմանիայում 145 կգ կշռող կինն ընկել է լոգարանի մեջ և չկարողանալով դուրս գալ՝ մի քանի օրից մահացել
Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի Բեկում քաղաքում 145 կիլոգրամ կշռող կինն ընկել է լոգարանի մեջ, խրվել-մնացել և մի քանի օրից մահացել: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Կնոջ ամուսինը պատմել է, որ ինքն ուժեղ ձայն է լսել լոգասենյակից, իսկ երբ եկել է այնտեղ, տեսել է, որ կինը պառկած է լոգարանի մեջ, դարակը կոտրված է, իսկ շուրջը բեկորներ են թափված: Տղամարդու խոսքով՝ ինքն առաջարկել է օգնել, սակայն կինը կտրականապես հրաժարվել է: Այդ ժամանակ ինքը բջջային հեռախոս է թողել կնոջ մոտ, որպեսզի նա օգնություն խնդրի անհրաժեշտության դեպքում:
58-ամյա տղամարդը նշել է, որ կինը մի քանի օր պառկել է տաք ջրի մեջ և խաղացել պլանշետով, իսկ ինքը սուրճ, թերթեր և ուտելիք է բերել նրա համար, ինչպես նաև՝ դեղեր տվել:
Միայն 13 օր անց տղամարդը դիմել է արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների օգնությանը: Նրանց ժամանելու պահին կինն առնվազն երկու օր մահացած է եղել: Ենթադրվում է, որ մահվան պատճառը թոքերի բորբոքումն է եղել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մահացածի ամուսինը ձերբակալվել է և մեղադրվել կնոջն անօգնական վիճակում թողնելու համար, ինչի հետևանքով նա մահացել է: Դատի ժամանակ տղամարդը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ կինը մերժել է իր օգնությունը: Դատական գործը կշարունակվի հունվարին: