Google-ը հրապարակել է «ամենաորոնված» դերասանների ու երաժիշտների ցանկը (լուսանկարներ)
Google կորպորացիան հրապարակել է 2017 թվականին աշխարհում ամենաշատը քննարկված թեմաների ցանկը, որում տեղ են գտել նաև համակարգում ամենաորոնված դերասանների և երաժիշտների անունները:
Դերասանների ցանկի առաջին տեղը զբաղեցրել է «Ֆորս-մաժորներ» սերիալի աստղ և Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հարսնացու Մեգան Մարքլը: Երկրորդ տեղում հայտնվել է ամերիկացի դերասան Քևին Սփեյսին, որը մեղադրվել է սեռական ոտնձգությունների համար, իսկ երրորդ տեղում՝ իսրայելցի մոդել և դերասանուհի Գալ Գադոտը, որը նկարահանվել է «Հրաշք կինը» ֆիլմում: Հոլիվուդյան սեքս-սկանդալների ևս մի «հերոս»՝ կատակերգու Լուի Սի Քեյը, հայտնվել է չորրորդ տեղում: Հնգյակը եզրափակել է շվեդ դերասան Բիլ Սկարսգարդը, որը հայտնիություն է ձեռք բերել «Այն» ֆիլմում նկարահանվելու համար:
Google-ի «երաժշտական» վարկանիշը գլխավորել է ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որի համերգի ժամանակ Մանչեսթերում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Linkin Park խումբը, որն այս տարի կորցրել է առաջատար Չեսթեր Բենինգթոնին: Հնգյակում ներառվել են նաև Լեդի Գագան, Մրայա Քերին և Էդ Շիրանը:
Կորուստների ցուցակում հայտնվել են Թոմ Փեթին, Չեսթեր Բենինգթոնը, Քրիս Քորնելը, Բիլ Պեքստոնը, Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները, այլք:
Մեգան Մարքլ
Քևին Սփեյսի
Գալ Գադոտ
Լուի Սի Քեյ
Բիլ Սկարսգարդ
Արիանա Գրանդե
Linkin Park
Լեդի Գագա
Մրայա Քերի
Էդ Շիրան