Հայտնի է, թե որքան գումար կստանան Գերմանիայի ընտրանու ֆուտբոլիստները ԱԱ-2018-ում հաղթելու դեպքում
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել այն գումարի չափը, որը կստանան ազգային ընտրանու ֆուտբոլիստները աշխարհի 2018 թվականի առաջնությունը հաղթելու դեպքում:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Գերմանիայի հավաքականի խաղացողները պագևավճար կստանան միայն 1/4 եզրափակիչ անցնելու դեպքում:
1/4 եզրափակիչը գերմանացիներին կբերի 75 հազար եվրո գումար, իսկ կիսաեզրափակիչ անցնելու դեպքում կստանան 125 հազար եվրո:
Եթե Գերմանիայի հավաքականը զբաղեցնի երրորդ հորիզոնականը, ապա ֆուտբոլիստները կպարգևատրվեն 150 հազար եվրոյով: Եզրափակչի մասնակցությունը խաղացողներին կապահովի 200 հազար եվրոյով, իսկ չեմպիոնի կոչումը նվաճելու համար նրանք կստանան 350 հազար եվո: