Ճապոնիայում ամերիկյան ռազմական ուղղաթիռից պոկված ապակին ընկել է աշակերտի վրա
Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայում մի աշակերտ վնասվածք է ստացել երկնքից իր վրա ընկած ապակու կտորի պատճառով:
Ինչպես հայտնում է russian.rt.com կայքը՝ ճապոնական NHK-ին հղումով, ապակու կտորը, հավանաբար, պոկվել է այդտեղով թռչող СH-53 ամերիկյան ռազմական ուղղաթիռից:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ապակին ունեցել է մոտ 1 քմ մակերես: Այն ընկել է մարզահրապարակի վրա, որտեղ գտնվել է 30 երեխա ու մի քանի ուսուցիչ: Միջադեպի հետևանքով վնասվել է երեխաներից մեկի ձախ ձեռքը:
Այժմ ոստիկանությունը պարզում է կատարվածի մանրամասները: