Իշխանությունն ինչ էլ անի, ժողովուրդը դժգոհելու է, աղքատ պետություն ենք, ինչ ունենք՝ սա է. Սեյրան Սարոյան
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չհամաձայնեց այս տեսակետի հետ, որ ժողովուրդն իշխանության գործունեության պատճառով է դժգոհում:
Նրա կարծիքով՝ իշխանությունն ինչ անի, միևնույն է՝ ժողովուրդը դժգոհելու է:
«Մեկ ա՝ իշխանությունն ինչ էլ անի, ժողովուրդը դժգոհելու ա, ընենց որ պիտի ապրենք, քյասիբ պետություն ենք, ինչ ունենք՝ էս ա»,- շարունակեց նա:
Հարցին՝ ինչո՞ւ իշխանություններն աղքատ չեն, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Որովհետև բիզնեսներ ունեն, որ հասել են ըտեղ, ուրեմն՝ խելոք մարդիկ են, կարում են փող աշխատեն»:
Դիտարկմանը, թե բյուջեն են թալանում, նշեց. «Ա ո՞ւր ա ընդեղ բյուջե, մթոմ բյուջեն կարում են փակեն, որ մի հատ էլ թալանեն»: