ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը. քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը (ուղիղ)
ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանականները կշարունակեն իրենց աշխատանքները:
Նիստը կմեկնարկի քվեարկության դրվելով նախորդ օրը քննարկված նախագծերը, որոնց թվում են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ և այլն:
Քվեարկության կդրվի նաև «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացվի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: