«Հրապարակ». Գեներալները Սամվել Ալեքսանյանի փեսա Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովի նիստերը բոյկոտելու այլ պատճառ ունեն
«Տևական ընդմիջումից հետո երեկ կրկին խորհրդարան էր եկել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը: Նա իր բացակայությունը հիմնավորեց առողջական խնդիրներով ու արտերկրում բուժմամբ, բայց ասաց, որ «սենց գնա, երևի լավ կլինեմ»: Սեյրան Սարոյանն ասաց, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստերից վերջին բացակայություններն էլ պայմանավորված են եղել երկրում չգտնվելու փաստով: «Կորյունին սիրում ենք, լավ տղա ա, կմասնակցենք»,- ասաց գեներալը՝ ի պատասխան այն հարցին, թե լուրեր կան, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի՝ բանակում ծառայած չլինելու պատճառով որոշել են բոյկոտել նրա նիստերը: Մինչդեռ տեղեկություններ կան նաև, որ Սամվել Ալեքսանյանի փեսա Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովի նիստերը գեներալները բոյկոտելու այլ պատճառ էլ ունեն՝ Սարոյանի և Ալեքսանյանի հարաբերությունները թարսվել են: Ալեքսանյանը «քաշել» է գեներալին և նրա գործարանի օղին չի տարել Քրդստան, քանի որ խփում է իր բիզնեսին: Ի դեպ, վերջին թանկացումների մասին խոսելով՝ Սարոյանը, նկատի ունենալով սուպերմարկետներ ունեցող օլիգարխներին, ասաց. «Դե, որ ամոթ ունենան, չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի, էլի, օլիգարխ չի, ով ուզում ա լինի, պետք չի էդքան ագահ լինել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: