Գիտնականները բացահայտել են, թե ինչու հղիներին չի կարելի քնել մեջքի վրա պառկած
Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի բժիշկները հայտնաբերել են կապը քնած ժամանակ մոր մարմնի դիրքի և երեխայի մահացած ծնվելու միջև: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով հետազության արդյունքները:
Մասնագետներն ուսումնասիրել են 1024 կնոջ բժշկական թերթիկի տվյալները, որոնցից 291-ը մահացած երեխա է լույս աշխարհ բերել: Պարզվել է, որ հղիությունը 2.3 անգամ ավելի հաճախ է ընդհատվել այն կանանց մոտ, որոնք նախընտրել են քնել մեջքի վրա պառկած: Մանկաբարձների տվյալներով՝ քնելու այդ դիրքով է պայմանավորված մահացած ծնունդների 3.7 տոկոսը:
Գիտնականների կարծիքով՝ նման վիճակագրությունը պայմանավորված է նրանով, որ մեքի վրա պառկած քնելը խախտում է ընկերքի արյան շրջանառությունը, ինչի հետևանքով սաղմը բավականաչափ թթվածին չի ստանում:
Բժիշկներն ապագա մայրիկներին խորհուրդ են տալիս բարձ դնել կողքի հատվածում, որպեսզի մեջքի վրա շուռ չգան քնած ժամանակ: