Ուկրաինայում նշում են Ազատության ու արժանապատվության օրը
Երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, հարգանքի տուրք է մատուցել անվտանգության ուժերի կողմից սպանված ցուցարարների հիշատակին՝ ընդգծելով, որ հանուն արժանապատվության փողոց դուրս եկած միլիոնների շնորհիվ է Ուկրաինան կանգնել զարգացման ճանապարհին: