Հրապարակվել է Ջանի Վերսաչեի սպանության մասին հեռուստանախագծի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալի նոր եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը, որը ներկայացնում է աշխարհահռչակ դիզայներ Ջանի Վերսաչեի սպանության պատմությունը:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, եթերաշրջանը հեռարձակվելու է 2018թ. հունվարին:
Հայտնի է, որ ֆիլմում Վերսաչեի քրոջ՝ Դոնաթելայի կերպարը մարմնավորել է իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուսը: Նախագծի շրջանակում Կրուսի խաղընկերներն են Էդգար Ռոդրիգեսն ու Դարեն Քրիսը:
Աղբյուրը հավելում է, որ Վերսաչեն սպանվել է 1997թ.՝ Մայամիում գտնվող իր տան մոտ: Մարդասպանն Էնդրյու Կյունենենն էր, որը դրանից 8 օր անց ինքնասպան է եղել: