ԱՄՆ-ում նկարազարդված մարմնով մերկ կինը շրջել է առևտրի կենտրոնով՝ ստուգելով մարդկանց արձագանքը (լուսանկարներ, տեսանյութ)
Երբեմն դիմահարդարողների և նկարիչների տաղանդն ու երևակայությունը հասնում են այնպիսի մակարդակի, որ առաջին հայացքից դժվար է լինում հավատալ նրանց աշխատանքի արդյունքի իրական լինելուն:
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում բնակվող մարմնանկարիչ Ջեն Սեյդելն ապացուցել է, որ պրոֆեսիոնալիզմն ու համբերատարությունը հաջողության հասնելու ամենակարևոր նախադրյալներն են:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ նկարիչն իր դստեր հետ հագուստ է նկարել մոդելի մերկ մարմնի վրա, ինչից հետո մոդելը զբոսնելու է գնացել առևտրի կենտրոն՝ ստուգելու շրջապատի արձագանքը:
«Մեզնից երեք ժամ է պահանջվել այս գեղեցիկ աշնանային հանդերձանքը նկարելու համար: Բացի անդրավարտիքից, գոտուց, կոշիկից, գլխարկից և շարֆից ամեն ինչ նկարած է: Փաստորեն, նա մերկ էր», - պատմել է Սեյդելը: