«Մինչև փորձ չանենք, ձեր շոուն չի սկսվի, պա՞րզ է բոլորիդ». Ֆիլիպ Կիրկորովը սկանդալ է սարքել «Նոր ալիք» մրցույթի ժամանակ (տեսանյութ)
ՌԴ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը քննադատել է Սոչիում ընթացող «Նոր ալիք» երաժշտական փառատոնի կազմակերպիչներին: Այս մասին գրում է «Հինգերորդ ալիք»-ը։
Ականատեսների նկարահանած կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է արտիստը վրդովվում, քանի որ իր ելույթի նախապատրաստական աշխատանքները չեն ընթացել պլանավորված գրաֆիկի համաձայն։
«Մինչև տեսախցիկներով փորձ չանենք, ձեր շոուն չի սկսվի, պա՞րզ է բոլորիդ․․․ Քանի դեռ այստեղ տեսախցիկներ չեն հայտնվել, ոչինչ էլ չի կայանա»,- հայտարարել է Կիրկորովը՝ անպատշաճ բառեր օգտագործելով։
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» հանրահայտ միջազգային մրցույթն անցկացվում է 18-րդ անգամ։ Երգիչների շարքում ոչ միայն ռուս, այլև արտասահմանյան աստղեր են՝ այդ թվում Նատալյա Օրեյրոն և Ռիտա Օրան։
Մրցույթին Հայաստանից մասնակցում է Տյոմը՝ Արտյոմ Հակոբյանը:
«Նոր ալիք» մրցույթը Յուրմալայից տեղափոխվել է Սոչի 2015թ․-ին։