Մոսուլում սպանվել է ԻՊ-ի պարագլխի օգնականներից մեկը. ԶԼՄ-ներ
Իրաքի Մոսուլ քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի օգնականներից մեկը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով արաբական աղբյուրը, Զարքավի ալ-Խալիսն իր 4 զինակիցների հետ սպանվել է ավիահարվածի արդյունքում:
Աղբյուրի տվյալներով` գրոհայինը 200-2007 թվականներին եղել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի հրամանատարներից մեկը: 2014-ին անցել է ԻՊ-ի շարքերը` զբաղեցնելով գրոհայինների բարձրագույն պաշտոններից մեկը Մոսուլում:
Հիշեցնենք, որ Իրաքի իշխանությունները խոստացել են մի քանի օրում վերջ դնել ԻՊ-ին Մոսուլում: