ԶԼՄ-ները քննարկում են Բրեդ Փիթի «ցնցող» նիհարությունը (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը «ապշեցուցիչ կերպով» նիհարել է:
Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին գրում է Daily Mail պարբերականը` հրապարակելով դերասանի վերջին լուսանկարները, որոնք պապարացիները պատկերել են Լոս Անջելեսում:
Պարբերականն ընդգծում է, որ Փիթը, որին հաճախ անվանում են ամենասեքսուալ տղամարդը, դարձել է ինքն իր «ստվերը»:
Աղբյուրի ենթադրությամբ` Փիթի ներկայիս վիճակի պատճառը Ջոլիի հետ բաժանումն է: Ինչպես հայտնի է՝ աստղային զույգի ապահարզանը բավականին բարդ է ընթացել, որի ժամանակ Փիթի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, սակայն հետագայում փակվել էր: