Քիմ Քարդաշյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել (ֆոտոշարք, տեսանյութ)
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մի քանի ամիս տևած լռությունից հետո ակտիվացել է Twitter և Instagram սոցկայքերում՝ հրապարակելով ընտանեկան նոր լուսանկարներ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարներից մեկում 36-ամյա աստղը գրկել է 1-ամյա որդուն՝ Սենթին: Այս լուսանկարն Instagram-ում հավանել է 1.3 մլն-ից ավելի մարդ, իսկ Twitter-ում դրանով կիսվել են ավելի քան 64.000 անգամ:
Այնուհետև Քարդաշյանն «Ընտանիք» մակագրությամբ հրապարակել է ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ու նրանց առաջնեկի՝ Նորթի հետ լուսանկար:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ այսպիսով՝ հեռուստաաստղը վերջ է դրել դեղին մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկություններին, թե ինքն ու Քանյեն ներընտանեկան ճգնաժամ են ապրում և մտադիր են բաժանվել: