Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Ստեփան Արզումանի Ռոստոմյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»,- ասվում է Նախագահի հրամանագրում։