«Նուբարաշենում» սառնամանիք է. փաստաբանի այս պնդումներին ՔԿՀ-ից պատասխանում են՝ վառարանով են տաքացնում
Թե՛ «Նուբարաշեն», թե՛ «Վարդաշեն» ՔԿՀ-ում առանձնատեսակցությունների սենյակներում, ըստ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի, սառնամանիք է:
«Իսկ քննչական գործողությունները շատ ժամանակ լինում են անհետաձգելի, որոնք կարող են տևել ժամեր, և կողմերը ստիպված են լինում իրենց առողջության հաշվին ուղղակի դիմանալ»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Ինեսսա Պետրոսյանը:
Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն այս առնչությամբ Tert.am –ին հայտնեց.«Վառարաններով տաքացվում է: Ուղղակի, քանի որ Նուբարաշենի ներքևի հարկ է, այնտեղ մի քիչ դժվար է տաքանում, հատակն էլ մետլախ է»: