Ջոն Քերին սիրիական ընդդիմությանը կոչ է արել առաջին քայլն անել դեպի խաղաղություն
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հալեպում գործող սիրիական զինված ընդդիմության ուժերին կոչ է արել անել առաջին քայլը՝ խաղաղության հաստատման համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ամերիկացի գործիչը ընդգծել է նաև, որ Հալեպում տիրող իրավիճակի կարգավորումը չի բերի սիրիական հակամարտության կարգավորմանը, քանի որ այն չի կարող լուծվել զինված ճանապարհով:
Նման հայտարարությամբ Քերին հանդես է եկել Փարիզում կայացած նախարարական հանդիպման ավարտին, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի հարցը: