Ջոլին շարունակում է հյուծվել. նրա քաշը հասել է 34 կգ-ի. Radar Online
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին, որը վերջին շրջանում կտրուկ քաշ է կորցրել, շարունակում է ֆիզիկապես հյուծվել:
Ինչպես նշում է radaronline.com կայքը՝ դերասանուհուն մոտ աղբյուրների հղումով, այժմ Ջոլիի քաշը հասել է 34 կիլոգրամի:
Հայտնի է, որ հոլիվուդյան աստղը Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության պատճառով գտնվում է նյարդային հոգեվիճակում ու շատ վատ է սնվում:
«Նա ընդհանրապես ոչինչ չի ուտում: Ձեռքերը բարակ ձողերի են նմանվել, երևում են մաշկի տակից դուրս ցցված ոսկորները: Նա շատ է հյուծվել»,- Radaronline.com-ի հետ զրույցում ասել է քաջատեղյակ աղբյուրը:
Մինչդեռ նյույորքցի թերապևտ Սթյուարտ Ֆիշերը, մեկնաբանելով Ջոլիի վիճակը, նշել է, որ ներկայիս քաշը վտանգավոր է աստղի առողջության համար:
Ջոլիի մտերիմները մտավախություն ունեն, որ այսպես շարունակվելու դեպքում, դերասանուհուն ստիպված կլինեն ձողիկով կերակրել:
Աղբյուրը հավելում է նաև, որ ամուսնալուծության գործընթացում գտնվող կինոաստղը սկսել է չափից շատ ծխել: Մտերիմների փոխանցմամբ՝ նա օրական մոտ 2 տուփ ծխախոտ է օգտագործում: