Պարողների մասնակցությամբ զգացմունքային ֆոտոշարք՝ արված Մեխիկոյի փողոցներում (լուսանկարներ)
Հոկտեմբերին Նյու Յորքում բնակվող լուսանկարիչ Օմար Ռոբլեսը 13 օրով մեկնել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո։
Նա որոշել է պարողների մասնակցությամբ իր նախագիծն իրականացնել այս վառ քաղաքի փողոցներում։ Իր նախագիծն իրականացնելու համար լուսանկարիչը կապվել է տաղանդավոր և ակտիվ պարողների հետ, գրում է bigpicture.ru-ն։
Ռոբլեսն ավելի ուշ պատմել է, որ գոհ է ստացված արդյունքից և որ զմայլվել է՝ ինչ նրբագեղ ու անկեղծ են մարդիկ, որոնց նա հանդիպել է քաղաքի փողոցների վառ ու էներգիայով լի գույների մեջ։