Սիմեոնե. Ռեալի դեմ Աթլետիկոյին շատ է պետք լինելու 12-րդ խաղացողը
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմենոնե խոսել է Պրիմերայի 12-րդ տուրում «Ռեալի» հետ հանդիպման մասին:
«Ինձ թվում է, որ «Աթլետիկոն» կտրուկ փոխել է իրերի դասավորությունը: Ավելի ցածրակարգ թիմ էինք, քան «Ռեալը», իսկ այժմ հանդիպելու ենք որպես հավասարներ:
Գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը: Պետք է վերահսկենք էմոցիաները և լինենք միասնական: Գիտենք, թե ինչ ենք ցանկանում այս խաղից:
Հույս ունեմ, որ ստադիոնը, ինչպես միշտ, կաջակցի մեզ: Մեզ շատ է պետք լինելու 12-րդ խաղացողը»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է «marca»-ն:
«Աթլետիկո» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: