Բարլի. Գրազ կգամ, որ շանս և ժամանակ ստանալու դեպքում Մխիթարյանը հիանալի կխաղա փլեյմեյքերի դիրքում
Լոնդոնի «Չելսիի» և Շոտլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կրեյգ Բարլին հայտարարել է, որ Հայաստանի ավագ Հենրիխ Մխիթարյանը պետք է «Մանչեսթեր Յունայթեդում» փլեյմեյքերի դիրքում խաղալու հնարավորություն ստանա:
«Գրազ կգամ, որ հնարավորություն և ժամանակ ստացած Մխիթարյանը հիանալի տեսք կունենա փլեյմեյքերի դիրքում:
Սակայն տարօրինակ պատճառներով նա նույնիսկ չի հայտնվում թիմի հայտացուցակում»,- Բարլիի խոսքը մեջբերում է «ESPN»-ը: