ՌԴ-ում «մուսուլմանական» սմարթֆոն են թողարկել, որը կհուշի նամազի ժամերը
Ռուսաստանյան BQ բրենդը թողարկել է առաջին «մուսուլմանական» սմարթֆոնը` Belief անվանումով: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սարքը կհաշվարկի աղոթքների ճշգրիտ ժամն ու կտեղեկացնի նամազի մեկնարկի մասին: Գտնվելու ընթացիկ վայրի հիման վրա սարքը կհուշի սեփականատիրոջը, թե որտեղ է գտնվում մոտակա մզկիթն ու «հալալ» ճաշացանկով ռեստորանը:
Նշվում է, որ սմարթֆոնի մեջ նաև Ղուրան կա, որը կարելի է կարդալ տեքստային կամ լսողական ձևաչափով: