Ստամբուլում պայթյուն է որոտացել. կա 10 տուժած
Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է տուժել:
NTV հեռուստաալիքը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել ներկերի արտադրությամբ զբաղվող ընկերության գործարաններից մեկում: Պայթյունի պատճառ է հանդիսացել կաթսայի վթարը:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել շտապօգնության ավտոմեքենաներն ու փրկարարները, և բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց. նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: