Օբամայի կրտսեր դուստրը ծաղրել է իրեն Snapchat-ում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ իր կրտսեր դուստրը վերջերս ծաղրել է իրեն Snapchat հավելվածում:
Ինչպես հայտնում է BBC-ն, ամերիկացի առաջնորդը բացահայտել է, որ Սաշան ձայնագրել է իրեն սոցիալական ցանցի մասին ընտանեկան ճաշի ժամանակ խոսելիս և այնուհետև հանգիստ ուղարկել այն իր ընկերներից մեկին:
Սա առաջին անգամը չէ, երբ Օբաման քննարկում է իր 15-ամյա դստեր համացանցային ակտիվությունը: