160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Հայրենասիրությո՞ւն, թե՞ խաղաղություն

Սրիկայի վերջին հանգրվանը փնտրելիս. հայրենասիրությունը պատերազմ է


Ի՞նչ է հայրենասիրությունը. այս հարցին հաջողակները երբեք չեն պատասխանի, նրանց խելքը կբավականացնի, որ ջրեն հարցը կամ նենգաբար հարցին հարցով պատասխանեն՝ իսկ ի՞նչ է մայր, զավակ, հա՜յ տուն, հա՜յ երկիր, հա՜յ Աստված: Իսկ անհաջողակները բլբուլ կկտրեն և պատասխանի փոխարեն քեզ թուքումրի  մեջ կկորցնեն. թու՜, ու գնաց դպրոցական թեմատիկ շարադրությունը, թե կարող ես՝ դիմացիր հայրենասիրական ծեքծեքուն  քնարին: Դիմանալու չէ: Մնում է, հանդուրժողականություն հայցել բոլոր  հաջողակներից ու  անհաջողակներից և ուղիղ պատասխանել հարցին՝ հայրենասիրությունը պատերազմ է: Եվ պետք չէ ցնցվել իմ այս ձևակերպումից. ես փորձում եմ կոնկրետացնել,  թե որտեղ է սրիկայի վերջին հանգրվանը: Ընտրեք՝ խաղաղությո՞ւն, թե՞ հայրենասիրություն:

Ընտրեք՝ կարդալով հայրենասիրական լավագույն մանիֆեստը. Ադոլֆ Հիտլեր «Իմ պայքարը»: Ֆյուրերից  բարձր «պրոբի» հայրենասեր չփորձեք խաղալ՝ մարդը հիվանդանոցում տեղում կուրացավ, երբ նրան հայտնեցին Գերմանիայի պարտության լուրը:

Ընտրեք՝ ուսումնասիրելով կրծողների, երկկճղակավորների, սնամեջ եղջերավորների և, հատկապես, անողնաշարավորների կյանքի մանրամասները, որոնք աչք չեն բացում պատերազմներից իրենց հոտային, բնազդային հակումների պատճառով, քանի որ տառապում են իրենց բացառիկության սինդրոմով: Եվ հենց ցեղական էգոիզմի,  այլ կերպ՝ հայրենասիրության  բարդույթն է հանգեցնում  «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կենսաձևին:

Ընտրեք՝  փնտրելով տասը տարբերություն  հայրենասիրության,  քսենոֆոբիայի  և շովինիզմի միջև: Մեծ արյունահեղությունները, ահաբեկչությունները, մարդու և պետության մակարդակով կատարվող հանցագործությունների  զգալի մասը գալիս է հենց հայրենասիրության անունից: Քերիր գողական աշխարհի ցանկացած անդամի և նրա տակից կհառնի երդվյալ հայրենասերը: Մի մոռացեք երբեք՝  մեր նորագույն պատմության մեջ ամենահայրենասիրական ելույթը երկրի օրենսդիր մարմնում հնչեցրել է  հենց Նաիրի Հունանյանը՝ իր «ռոմանտիկ» քայլը կատարելուց առաջ:

Ընտրեք՝  այն հաստատ համոզմամբ, որ ճիշտ և սխալ, լավ ու վատ հայրենասիրություն չի լինում. ինչպես չի լինում լավ անբարոյականություն կամ  ճիշտ հիմարություն: Եթե պնդեք, որ լինում է, ուրեմն բարի եղեք ցնծալ, որ այս պահին Հալեպը գնդակոծում են, իսկ Երևանը՝ ոչ. երբ այնտեղ երեխաներ են մեռնում, բայց դրանք քո երեխաները չեն:   Իսկական հայրենասերը ողբում է բացառապես հայազգի երեխաների համար, նա ոչ մի կաթիլ արցունք չունի այլազգի երեխաների համար: Հայրենասիրությունն այն ստոր ու վտանգավոր համոզմունքն է, որ քո հայրենիքը, քո ցեղակիցները, քո քիթումռութը  բոլորից լավն է և այստեղ է, որ փակվում է քրիստոնեական արժեհամակարգի մասին ցանկացած զրույց: Ուր մնաց, թե խոսքը հասնի «Սիրիր թշնամուդ» աստվածային ճշմարտությանը:

Ընտրեք՝ հիշելով, որ Ձեզ  ստորաբար խաբել են` թե  դուք  կազմված եք ձեր ընդունած սննդից կամ ձեր  գլուխը լցված տեղեկատվական հոսքերից. մարդ ու երկիր հենց իրենց կատարած ընտրության արդյունք են. ինչ ընտրես, այն էլ կունենաս:  Եվ մի վախեցեք մեծամասնության կարծիքից. հայրենասիրական ճառասանությունը մասնագիտություն չունեցող մարդկանց կամ անպետք մասնագետների  վտանգավոր զբաղմունքն է: Մի վախեցեք, որովհետև այսօր  արդեն մեծամասնությանը ոչ ասող, զանգվածային սպեկուլյատիվ հարահոսին չտրվող մարդը գտածո է ամբողջ աշխարհում. այսօրվա քաղաքակրթությունը անհատականի և համայնականի հավերժ հակամարտությունը լուծել է առաջինի օգտին. նոր ժամանակի ամենասիրելի երեխաները հենց նրանք են, ում զանգվածային միտքն ու ճաշակը դեռ երեկ անկյուն էր կանգնեցնում: Այնպես որ, ընտրեք խաղաղությունը, դուք ձեր հայրենիքի վերջին կտորտանքը հայրենասիրությանը հանձնելու իրավունք չունեք:


Հայրենասերներ բոլոր երկրների, միացեք


Իսկ այժմ միանգամից երկու լուր. մեկը՝ լավ, մյուսը՝վատ: Սկսենք լավից. պարզվում է, մեր երևելի քաղաքագետներն իզուր են տրտնջում, թե  մեր պետությունը  չունի գաղափարական արժեհամակարգ: Պարզվում է՝ ունի: Իսկ հիմա գույժ.  այդ  արժեհամակարգը  հենց հայրենասիրությունն է:  Ընդ որում, սա բնավ էլ քաղաքական մտքի տեղական արտադրողների խելքի հունարը չի. բոլոր ճանապարհները տանում են հին Հռոմ: Հին աշխարհում նույնիսկ կռվազան ու կամակոր աստվածների  պանթեոնն իրար միս կուտեր, եթե համարձակվեին նրանցից մեկին  իջեցնել  հայրենասիրության իր  պատվանդանից: Իհարկե, եթե չլիներ մեր այս ռեինկարնացիան, հների երկարաբան, խուճուճ շարադրանքից  մենք երբեք գլխի չէինք  ընկնի, թե, օրինակ՝ քաղաքային պլեբսն  ինչպես էր  համատեղում  ուռա-հայրենասիրական իդեոլոգիան ընտրական  ձայնի աշխույժ առևտրի հետ: Հայրենասիրությունը հենց այն խթանիչ սոուսն էր, որի գործուն օժանդակությամբ կուլ կտայիր անմարսելին՝ ուզածդ մարդուն,  ժողովուրդներ ու հայրենիքներ: Հենց  հայրենասիրության տենդն է   սպասարկել  բոլոր պատերազմներն ու հեղափոխությունները՝  թավալվելով  միլիոնավորների անմեղ արյան մեջ: Եվ  զանգվածային միտքը դարեր անց է  միայն հասկանում,  որ  հայրենասիրություն կոչվածը  ոչ միայն  այդ արյունահեղությունների թմբուկն ու դրոշը, նյութն ու ոգին էր, այլև՝ հարազատ ծնողը:  Եթե դու հայրենասիրական քամի ես անում,  հիշիր, դու մինուճար չես և  պատրաստվիր դիմավորել այլ հայրենասերների փչած փոթորիկներին: Միայն հիմա է Իռլանդիան կռահում,  որ Ջեյմս Ջոյսը խաղաղություն էր շշնջում նրա ականջին, երբ ասում էր. «Ես չեմ մեռնելու Իռլանդիայի համար, թող Իռլանդիան մեռնի ինձ համար»:

Իզուր ենք կարծում, որ Սովետական Միությունը մի երևելի գաղափարաբանական արժեհամակարգ ուներ: Այնտեղ, ուր Աստծունը Աստծուն չեն տալիս, ամբողջը մնում է կեսարին: Սովետը նույնպես կառավարվում էր բացառապես հռոմեական հայրենասիրության դիկտատով: 37 թվականն  այս երկրի պատմության ամենաամոթալի էջը չէ. 70 տարիներից յուրաքանչյուրն ուներ  իր բաժին 37 թիվը: Սովետի «պատվո դատարանները» հայտնաբերում և քրեական պատժի էին ենթարկում հակահայրենասերներին: Նույն 50-ականներին սկիզբ դրվեց քաղաքական մի արշավի, որը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Պայքար հակահայրենասերների դեմ»:  Սա, անշուշտ,  լուծեց  երկրի գլխավոր խնդիրը. կոսմոպոլիտ մտավոր ընտրախավի հերթական սերուցքը նետվեց բանտերը և հրապարակը մնաց  կեղտոտ իմպերիալիզմը  ծանակող հայրենասեր ծերակույտին: Այնպես որ, երկրի տերերի անձնական թշնամին միշտ չէ, որ հայրենիքիդ իրական թշնամին է, և  մնում է երկար մտածել, երբ հայրենասիրության դասերի ընթացքում թշնամու նոր կերպար է մատուցվում:


Ես չեմ մեռնելու Հայաստանի համար…


Ընդհանրապես, որ կոորդինատից էլ նայենք, հայրենասիրությունը հեռավոր անցյալն է, հինը: Իսկ ցանկացած ընտրություն կամ հօգուտ անցյալի է կամ՝ ապագայի: Դեպի անցյալ, այսինքն՝ հայրենասիրությանը վերադառնալը խիստ գայթակղիչ է՝ կայուն ու հարմարավետ տեղավորվում ես հին էշիդ քամակին և սլանում հարազատ հանդամասերովդ: Եվ քանի դեռ դիմացի սարից մեկը էշիդ չու չի ասել,  բարեբախտաբար, Նյու-Յորքն ու Փարիզն էլ  դեռ չես տեսել  կատարյալ հայրենասեր ես՝ տասը սար էն կողմ էլ  ոչ մի իգիթ  քեզ պես հինավուրց էշ  ու հանդամաս չունի:  Իհարկե, անցյալը թողած ապագան ընտրելն ահագին զոռ գործ է. ապագան տագնապ, անորոշություն և անկայունություն է: Բայց սա է մեր ընտրությունը, եթե , իհարկե, ուզում ենք զարգանալ:

Այսօր  արդեն պետությունները, ազգային մշակույթները  մրցակցում են ոչ թե միմյանց, այլ նոր գլոբալ տարածության ցանցերի հետ.  անգամ քաղաքակրթական նոր առաջնորդության պայմաններում կայսրությունների իմաստն  է կորում, որովհետև քաղաքական ինքնորոշում ստացած երանելի հովիտներն այլևս չեն ենթարկվում աշխարհն իրենց բուռը հավաքած տիրաններին: Ինքնորոշվել է գիտելիքը, գաղափարը, միտքը՝ ահա ինչ է պատահել աշխարհում: Եվ այսօր, քան երբևէ, չկա ավելի ծիծաղելի բան, քան հայրենասիրության քարոզը:

Ձեր հայրենիքը չի կարող լինել ամենահզորն ու անպարտելին, միայն նրա համար,  որ դուք այնտեղ եք ծնվել:

Հավաքեք այդ քարոզը մեր դպրոցներից. հայրենասիրության քարոզիչները հենց երեխաներին են համարում իրենց  առաջին թիրախը:

Հավաքեք հայրենասիրական թմբուկ պաստառները փողոցների ու հրապարակների վրայից. դեռ ոչ մի մահկանացուի և ոչ մի քարոզչական հնարանքով  հնարավոր չի եղել սեր պարտադրել:

Խլեք խոսքը նրանց բերանից, ովքեր հայրենասիրության մասին ամենավարժն են խոսում և  տեղում պահանջեք նրանց  փաստաթղթերը. ամենապերճախոս հայրենասերները քրեական տարրերն են, անհայրենիք փախստականներն ու վարձկանները:

Հիշեք, այնտեղ, ուր  խոսում են հայրենասիրության  մասին՝ զարտուղի ճանապարհով պատերազմ են քարոզում: Հալածեք նրանց,  որովհետև  նրանք  ձեր հայրենիքի ու  որդիների մահն են գուժում: Ես չեմ մեռնելու Հայաստանի համար….

 

ՎԱՐԴուհի Սիմոնյան

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

Собянин: Рублево-Архангельская линия метро откроется до 2027 года



VIP

Toxi$ в VK Stadium: выиграй билеты на Like FM




Українські новини

Огляд дверних циліндрів для замка: найкращі рішення від популярних брендів



Новости 24 часа

В Подмосковных Люберцах росгвардейцы задержали подозреваемых в совершении кражи



Game News

Golden Spatula — авто-баттлер по вселенной League of Legends выйдет в Юго-Восточной Азии



Москва

Чебоксары: Художница в Японии, одностороннее движение на дороге



News Every Day

'With all the talk about "Babar"...': Ashwin on Ghulam's debut ton



Происшествия

На Урале вынесли приговор водителю автобуса за спровоцированное им смертельное ДТП



Москва

Бывший вице-президент ЮКОСа Рогачев найден мертвым в Москве



Сергей Прокофьев

«Культура Новых» вручила премии имени Архипа Куинджи и Сергея Прокофьева



Москва

ФСБ получит доступ к данным о гражданах России через ЗАГСы



Андрей Рублёв

Андрей Рублёв о медицинской драме: операция спасла от ампутации



Москва

В Подмосковных Люберцах росгвардейцы задержали подозреваемых в совершении кражи



Кубок

Юная спортсменка из Истры завоевала Кубок «Московских веломарафонов»



Симферополь

Выставка-юбилей «Рыцарь фантастики», к 90-летию со дня рождения Кира Булычёва, русского советского писателя-фантаста, ученого-востоковеда, сценариста.



Москва

В Подмосковных Люберцах росгвардейцы задержали подозреваемых в совершении кражи



Москва

Собянин рассказал о возвращении предприятий в Москву



Москва

В Подмосковных Люберцах росгвардейцы задержали подозреваемых в совершении кражи



Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Импульс многополярности: во времена ИТ-революции сырьевой потенциал продолжает привлекать партнеров





Путин в России и мире
Москва

Мистер БРИКС // Как Владимир Путин в Москве готовился к саммиту в Казани


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко подверг критике постсоветские страны за желание «брать что-то» у России и «ничего взамен не давать».




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Во Франции призвали к решительному шагу в отношении Киева и НАТО


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Мариинка

Во Владивостоке покажут премьерные балеты Мариинки



Москва

ФСБ получит доступ к данным о гражданах России через ЗАГСы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net