Սենեգալուհի մոդելը գերել է համացանցն իր մաշկի մուգ գույնով (լուսանկարներ)
Oddity Central-ն անդրադարձել է երիտասարդ սենեգալուհի մոդելին, ով վերջերս մեծ ճանաչում է ձեռք բերել համացանցում իր մաշկի գույնի արտասովոր մգության շնորհիվ:
Խուդիա Դիոպն իր լուսանկարները հրապարակում է Instagram-ում, որտեղ օգտատերերը բավականին դրական արձագանք և մեկնաբանություններ են թողնում մոդելի` մելանինով հարուստ մաշկը պատկերող լուսանկարների տակ: Համացանցում նա արդեն հայտնի է «Մելանինի աստվածուհի» մականունով և նույն հեշթեգով էլ հրապարակում է իր լուսանկարները:
Օգտատերերը ցնցված են յուրահատուկ գեղեցկություն և մաշկի մուգ գույն ունեցող աղջկա կերպարով: Մինչդեռ այժմ հաջողակ մոդել հանդիսացող Խուդիան խոստովանում է, որ իր ածխագույն մաշկի պատճառով բազում անգամներ ծաղրանքի է ենթարկվել պատանեկության տարիներին:
Facebook Խուդիան հայտնի է «գիշերվա դուստր», «աստղերի մայր» անվանումներով: