Բելգիական ԶԼՄ-ները հայտնել են երկրում նախապատրաստվող ահաբեկչությունների մասին
Բելգիական RTBF հեռուստաալիքը հայտնել է, որ երկրում, հավանաբար, ահաբեկչություն է նախապատրաստվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:
Նման եզրակացություն են արել լրագրողները` լսելով ձայնագրությունը, որում ԻՊ-ի առաջնորդներից մեկը` ֆրանսիացի Ռաշիդ Քասիմը, ով կասկածվում է Նորմանդիայում քահանայի սպանության համար, խոսում է «հարձակումից առաջ եղբայրների» նկարահանման մասին, սակայն չի նշում` ով և որտեղ կհարձակվի:
Իր խոսքում գրոհայինը հիշատակում է Էլ Բելգիկի Աբու Իսլեյմ անունով բելգիացու, որը, ԶԼՄ-ների տեղեկություններով, 2014թ. աշնանը մեկնել է Սիրիա և միացել ԻՊ-ին:
Այդ տեղեկությունների վրա հիմնվելով` հեռուստաալիքն անհանգստանում է, որ Բելգիայի նշված քաղաքացին կարող է ժամանել երկիր` ահաբեկչություն իրականացնելու համար: