Համացանցում Ավստրալիայի ներգաղթյալների ճամբարում մարդկանց ստորացումների մասին փաստաթղթեր են հայտնվել
Համացանցում հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վկայում են ավստրալական Նաուրու կղզում անօրինական ներգաղթյալների ճամբարում մարդկանց հանդեպ կատարված ստորացումների մասին, գրում է The Guardian-ը:
Համացանցում հայտնվել են 2.000 զեկույցներ անօրինական ներգաղթյալների կենտրոնում տեղի ունեցած միջադեպերի մասին 2013թ. մայիսից մինչև 2015թ. հոկտեմբեր ժամանակահատվածում: Նրանցում գրանցված են հարձակման, սեռական բռնության, մարմնական վնասվածքներ հասցնելու և երեխաներին ստորացնելու դեպքեր: Լրագրողների տվյալների համաձայն, պատմությունների մեծ մասը կապված են երեխաների հետ, թեև նրանք կազմում են ճամբարի բնակիչների 18%-ը:
Փաստաթղթերում պատմվում են բազմաթիվ դեպքերի մասին, օրինակ, երեխաներից մեկին սպառնացել են սպանել, մյուսին հարվածել են դեմքին, իսկ 2014թ. սեպտեմբերին անվտանգության աշխատակիցը թույլ է տվել մի աղջկա մտնել լոգարան 4 րոպեով` 2 րոպեի փոխարեն, սակայն մի պայմանով, որ ինքը հետևելու է նրան:
Մայիսի 3-ին Նաուրու կղզու փախստականների ճամբարում մարդիկ ընդվզում էին կազմակերպել, ինչի հետևանքով 183 մարդ էր ձերբակալվել: