Թալիբներն իրենց վրա են վերցրել Պակիստանում հիվանդանոցի պայթյունի պատասխանատվությունը
«Թալիբան» շարժման ստորաբաժանումը` «Ջամաթ ուր Ախրարը», իր վրա է վերցրել Պակիստանի Քվեթա քաղաքի հիվանդանոցում պայթյունի համար պատասխանատվությունը, գրում է Reuters գործակալությունը:
Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով մահացել է 93 մարդ, տուժել է ավելի քան 50-ը:
«Խմբավորումուն իր վրա է վերցրել հարձակման համար պատասխանատվությունը և խոստանում է շարունակել նման հարձակումները: Մենք շուտով կհրապարակենք տեսագրության այդ մասին»,- ասվում է շարժման ներկայացուցիչ Էհսանուլա Էհսանի էլեկտրոնային նամակում:
Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան՝ Բելուջիստանի փաստաբանների կոլեգիայի միության նախագահ Բիլյալ Անվար Կասիի սպանությունից հետո: Նրա մարմինը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դրանից հետո, երբ բուժհաստատություն են ժամանել նրա գործընկերները, ծանոթները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները, պայթյուն է հնչել:
Մի քանի փաստաբաններ վիրավորվել են, մահացել է մեկ լրագրող, ևս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել: Պայթյունն իրականացրել է մահապարտը: