Հովիտ գյուղում կայծակնահարվել է 13-ամյա պատանի
Շիրակի մարզի Հովիտ գյուղում այսօր հուղարկավորել են օգոստոսի 5-ին կայծակնահարված 13-ամյա պատանուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովիտի գյուղապետ Ավետիք Սերոպյանը:
«Դեպքը տեղի է ունեցել գյուղի վարչական տարածքում: 13-ամյա Ռոբերտ Ավագյանն իր հորեղբոր որդու հետ գառները տարել է սարը արածեցնելու, այդ օրն իրենց հերթն է եղել: Օգոստոսի 5-ին՝ ժամը 9:15-ի սահմաններում, կայծակը խփել է երեխային գյուղից 300-400 մետր հեռավորության վրա»,- ասաց Սերոպյանը:
Համայնքապետը տեղեկացրեց, որ Ռոբերտ Ավագյանը տան փոքր երեխան է եղել. «Ընտանիքում երեք երեխա էին` Ռոբերտը, նրա քույրն ու եղբայրը»: