Գնդապետ Գ. Խաչատուրովը նշանակվել է ՀՀ ՊՆ երրորդ բանակային կորպուսի հրամանատար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Գրիգորի Խաչատուրովին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար։
Հրամանագրում , մասնավորապես նշվում է.«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ.
Գնդապետ Գրիգորի Խաչատուրովին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով»։