Volkswagen-ը 800 000 մեքենա է ետ կանչում` ոտնակների հետ կապված խնդրի պատճառով
Volkswagen ավտոկոնցեռնը հայտարարել է ոտնակների մեխանիզմի հնարավոր խափանումների պատճառով 800 000 մեքենա ետ կանչելու մասին:
Ինչպես տեղեկեցնում է BBC-ն, վկայակոչելով ընկերության հայտարարությունը, ետկանչման են ենթակա Volkswagen Touareg մոդելի 391 000 մեքենա և Porsche Cayenne մոդելի շուրջ 410 000 մեքենա, որոնք թողարկվել են 2011-2016 թթ.:
Երկու մոդելներն էլ կառուցվել են ընդհանուր հարթակի հիման վրա: