Բոկո Հարամը 2009թ. ի վեր սպանել է 20 հազ. մարդու և պատճառել $5.6 մլրդ.-ի վնաս
Նիգերիայում գործող «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորումը իր` 2009-ից սկսած ահաբեկչական գործունեության ընթացքում սպանել է մոտ 20 հազար մարդու։ Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում անելով «Ֆրանս-պրեսս» լրատվական գործակալությանը:
Համաշխարհային բանկի զեկույցում նշվում է, որ ահաբեկչական խմբավորման պատճառած վնասը կազմում է 5.6 միլիարդ դոլար:
Պատճառված վնասի ընդհանուր չափը որոշվել է կրթության, առողջապահության, ջրային ռեսուրսների, շենքերի, տրանսպորտի և այլ ոլորտներում կատարված ուսումնասիրությունների հիման վրա: