«Իսլամական պետությունը» ցեղասպանություն է իրականացրել
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «ցեղասպան է ինքնահռչակմամբ, գաղափարախոսությամբ և իր գործողություններով», հաղորդում է BBC-ն:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն հայտնել է, որ ԻՊ-ը ցեղասպանություն է իրականացրել եզդիների, քրիստոնյաների և շիա մահմեդականների նկատմամբ:
Քերին նաև հայտնել է, որ խումբը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների և էթնիկ զտումների համար:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն եկել է եզրակացության՝ հիմնվելով մի շարք աղբյուրներից հավաքված տեղեկությունների վրա: